Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նեղ կաշեգոտուն հագցված են թամբաձև ճարմանդը՝ կիսալուսնաձև կտրված հենքով և ուղղանկյուն-քառանկոյւն, երկարավուն 18 զարդատախտակներ: Զարդատախտակներից յուրաքանչյուրի մեկ եզրին կա ցորենի հատիկաձև ելուստ, որը մի մասով հենվում է հարակից զարդատախտակներին: Աշխատանքը կատարված է ձուլման տեխնիկայով, իսկ զարդանախշումը՝ փորագրման և սևադապատման: Պատկերված են ոճավորված բուսահորինվածքներ: Զարդատախտակի հակառակ կողմում դրոշմված են արծաթի հարգանիշը՝ 84°, տարբերանշանը՝ պրոֆիլով դեպի ձախ նայող կնոջ գլուխ, վարպետի անուն-ազգանվան սկզբնատառերը՝ «CП»: Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Չափս՝  83 x 2 Քաշ (գր)՝  505.4 Հայտնաբերման ժամանակը՝  1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4877/10 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-620