Գորգ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կենտրոնում պատկերված է քառակուսի հարթություն, որի մեջ պարփակված է չորսական ոճավորված կենդանապատկեր և բազմանիստեր: Հարթության յուրաքանչյուր եզրից ձգվում են կեռիկազարդ, աղեղնաձև ժապավեններ, որոնք այդ հորինվածքներին հաղորդում են կեռխաչի տեսք: Այս ամենը լրացված է երկրաչափական պատկերներով և ընդգծված է կետազարդ բազմանիստ հարթությամբ, որի չորս եզրերին պատկերված են «Տ»-աձև կեռիկներով ծածկված զարդանախշեր: Գորգի անկյունները հարդարված են «կենաց ծառ» հիշեցնող գծապատկերներով: Եզերված է կրկնակի հատած զուգահեռներով՝ «#» և գծանախշերով: Գորգի ստեղծման ժամանակն է՝ 17-րդ դ., չափսերն են՝ 162*396: Արտատպություն «Կովկասյան գորգեր» գրքից, Լոնդոն, 1977, տախտակ 52։ Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982թ. Չափս՝  6*7.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5272/56 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-230