Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի կենտրոնում պատկերված են չորս շեղանկյուն խոշոր մեդալիոններ: Շեղանկյունների մեջ ամփոփված են կենաց ծառի մեկական հորինվածքներ, վերջիններս իրենցից ներկայացնում են քառաթև՝ խաչանման վերջույթներով պատկերներ: Մուգ շագանակագույն հիմնագույնով դաշտը լրացված է շեղանկյուն կեռազարդ, բազմանկյուն պատկերներով և մարդու մեկ պատկերով: Ունի երեք եզրագոտի. մուգ շագանակագույն հիմնագույնով կենտրոնական գոտին հարդարված է ճյուղավորված ծաղկանախշերով, ներքին և արտաքին գոտիները՝ մուգ և բաց շագանակագույն շուշանանախշով: Լայնություն (սմ)՝  152 Երկարություն (սմ)՝  261 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մեղրի Հայտնաբերման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920-ական թթ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2464/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1071