Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Դաշտի կենտրոնում պատկերված են չորս շեղանկյուն խոշոր մեդալիոններ: Շեղանկյունների մեջ ամփոփված են կենաց ծառի մեկական հորինվածքներ, վերջիններս իրենցից ներկայացնում են քառաթև՝ խաչանման վերջույթներով պատկերներ: Մուգ շագանակագույն հիմնագույնով դաշտը լրացված է շեղանկյուն կեռազարդ, բազմանկյուն պատկերներով և մարդու մեկ պատկերով: Ունի երեք եզրագոտի. մուգ շագանակագույն հիմնագույնով կենտրոնական գոտին հարդարված է ճյուղավորված ծաղկանախշերով, ներքին և արտաքին գոտիները՝ մուգ և բաց շագանակագույն շուշանանախշով:
Լայնություն (սմ)՝ 152Երկարություն (սմ)՝ 261Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՄեղրիՀայտնաբերման վայրը՝ ԼենինականՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1920-ական թթ․Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2464/1
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1071