Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյուն չորս զարդաշրջանակի կապույտ հիմնագույնի վրա պատկերված են մեկական ութանկյուն զարդաշրջանակներ: Ուղղանկյուն զարդաշրջանակները լրացված են շախմատաձև նախշերով, աստղածաղիկներով, երկրաչափական նախշերով: Զարդաշրջանակներից մեկի մեջ կան կենդանիների երկու սխեմատիկ պատկերներ: Ունի երեք եզրագոտի. կենտրոնական գոտու սպիտակ հիմնագույնի վրա սրածայր եզրերով տերևանախշեր են և գինու բաժակ կոչվող նախշեր, ներքին և արտաքին գոտիների վրա՝ շախմատանման նախշեր: Լայնություն (սմ)՝  101 Երկարություն (սմ)՝  138 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  20.02.1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2278/3 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1016