Աթոռի թիկնակի ծածկոց

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծածկոց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է բամբակյա սպիտակ ուղղանկյունաձև կտորից, եզրերը ծալված են, թելքաշ արված: Կենտրոնում դեղնավուն թելով ասեղնագործված է թեք տեղադրված քառակուսաձև պատկեր, որի կենտրոնում ութաթև աստղածաղիկ է, իսկ նրա շուրջը քառակուսիներից կազմված զարդագոտի: Ներքևի եզրում թելքաշով արված իրար զուգահեռ երկու զարդագոտիներ են, որոնց միջև ընկած լայն տարածությունը կազմված է մեկընդմեջ իրար հաջորդող Տ-աձև և փոքրիկ քառակուսիներից կազմված երեք շեղանկյունների ասեղնագործ պատկերներից: Լայնություն (սմ)՝  43 Երկարություն (սմ)՝  62 Նյութը՝  բամբակ, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Այնթափ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. առաջին քառորդ Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/85 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085