Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կարմիր հիմնագույն ունեցող գարգադաշտը գեղազարդված է խոշոր և մանր վարդակներով, փոքրիկ շեղանկյուններով, օձագալար նախշերով, թռչնապատկերներով և այլ կենդանապատկերներով։ Ունի երեք զարդագոտի։ Ներքին և արտաքին գոտիները հարդարված են բուսանախշերով, լայն գոտին՝ «քուֆի» եզրանախշով է։ Մի կողմից կա նաև չորրորդ գոտին, որը զարդարված է վարդակներով։ Եզրագոտիներից մեկի վրա կա արձանագրություն «1903»։ Լայնություն (սմ)՝  147 Երկարություն (սմ)՝  235 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Եղեգնաձոր Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903թ. Հայտնաբերման ժամանակը՝  30.06.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6938/42 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3067