Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի շագանակագույն հիմնագույնի վրա տեղադրված է կտրտված եզրերով մի խոշոր բազմանիստ, որի մեջ ամփոփված են իրար կցված չորս շեղանկյունիներ։ Բազմանիստը լրացված է կենաց ծառի խոշոր պատկերներով, թռչնապատկերներով և բուսանախշերով։ Բազմանիստից ազատ մնացած դաշտի չորս անկյուններում տեղադրված են բուսանախշեր, իսկ դաշտի երկայնակի ուղղությամբ նշաձև նախշեր։ Գոտևորում է երեք զարդագոտի։ Կենտրոնական լայն գոտու կապույտ հիմնագույնի վրա տեղադրված են նշաձև նախշեր և բուսանախշեր։ Ներքին և արտաքին նեղ գոտիները հարդարված են ժապավենաձև բուսանախշերով։ Երկու կողմից ունի կարճ ծոպեր։ Լայնություն (սմ)՝  207 Երկարություն (սմ)՝  305 Նյութը՝  բուրդ, այծի բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրազ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. 1 կես Հայտնաբերման ժամանակը՝  13.11.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6980/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3074