Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի հիմնագույնը մուգ շագանակագույն է։ Երկու բաց շագանակագույն վեցանկյունաձև հորինվածքներ կան, որոնց եզրերը՝ երկարությամբ լրացված են վիշապների ոճավորված պատկերներով։ Վեցանկյունների մեջ կան երկու երկարավուն սուր գագաթներով սպիտակավուն շերտեր, որոնց վրա կեռիկներ կան և որոնց եզրերը ելուստներ ունեն։ Պատկանում է վիշապագորգերի «Գուհարյան» տիպին։ Հայտնի է Թալիշ անունով։ Ունի երեք զարդագոտի, որոնցից լայնը կեռիկազարդ է։ Ունի ծոպեր։ Լայնություն (սմ)՝  128 Երկարություն (սմ)՝  215 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մեղրի–Ագուլիս Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  24.12.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3775 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1966