Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Բնօրինակի անվանում՝  Ուղեգորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի մուգ կապույտ և կանաչավուն հիմնագույների վրա տեղադրված են յոթ խոշոր, բեկբեկուն եզրերով հորինվածքներ, որոնք զարդարված են կեռիկազարդ շեղանկյունիներով։ Ազատ տարածքը լրացված է երկրաչափական խառը պատկերներով և ոճավորված կենդանապատկերներով։ Գոտևորված է երեք զարդագոտիներով, որոնք հարդարված են իրար կցված ծաղկանախշերով և տերևանախշերով։ Երկու կողմից էլ ավարտվում է հյուսածո երիզով։ Օգտագործել են բնական և քիմիական ներկանյութեր, հենքաթելը բաց և մուգ շագանակագույն է, միջնաթելը՝ վարդագույն։ Լայնություն (սմ)՝  105 Երկարություն (սմ)՝  425 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  06.07.1990թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7837 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3722