Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի կարմիր հիմնագույնի վրա տեղադրված են երոկու խոշոր բազմանիստ զարդահորինվածքներ՝ գմբեթաձև ելուստներով։ Այս զարդահորինվածքները իրենց մեջ ամփոփում են վարդակներ և կեռիկազարդ երկրաչափական պատկերներ։ Ազատ տարածքները լրացված են բուսանախշերով, «կենաց ծսռի» ոճավորված պատկերներով և մարդկային ֆիգուրներով։ Գոտևորում է չորս զարդագոտի։ Ներքին գոտին հարդարված է երկրաչափական պատկերներով, երկրորդ և չորրորդ գոտիները՝ ժապավենանախշերով և բուսանախշերով, իսկ կենտրոնինը՝ խառը երկրաչափական պատկերներով։ Գորգադաշտի վրա կա արձանագրություն «մամ 1915 թ ա»։ Լայնություն (սմ)՝  169 Երկարություն (սմ)՝  278 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Եղեգնաձոր Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1915թ. Հայտնաբերման ժամանակը՝  25.12.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7174 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3180