Նամականիշ «John F.Kennedy,»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նվիրված է Ամերիկայի նախագահ Ջոն Քենեդուն: Սպիտակ, խոշոր, փայլեցված նուրբ ստվարաթղթի կենտրոնում նամականիշն է, որի կենտրոնում՝ սև, ձվաձև շրջանակի մեջ, դափնեպսակներով պատկերված է Ջոն Քենեդին: Նրա կողքին մանուշակագույն երանգով խոյակավոր սյուն է, որի վրա գրված են Քենեդու ծննդյան և մահվան տարեթվերը: Աջ անկյունում Ամերիկայի դրոշն է: Նամականիշի վրա գրված է « REPUBLIQUE DE GUINEE, 100F, John F.Kennedy, 1917-1963 »: Լայնություն (սմ)՝  12,5 Երկարություն (սմ)՝  11,3 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գվինեա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1963 թ. Նվիրատու՝  Մամադի Ֆալլո Կեյտա Հայտնաբերման ժամանակը՝  1983 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4880/ 63-284 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-10