Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև հիմնագույնով, բաժանված է հավասար շեղանկյունաձև շրջանակների, որոնց մեջ պատկերված են վարդակներ և նրանց հանդիպակաց պատկերված կենաց ծառի պատկերներ։ Այս վերջիններս ներկայացված են երկու շարքով, շեղանկյունիների մյուս շարքերը լրացված են խաչաձև առանցքի շուրջը տեղադրված երկրաչափական շրջանակներով։ Շեղանկյունաձև շրջանակների միացման տեղում պատկերված են կեռիկազարդ և աստիճանաձև եզրերով վարդակներ։ Երիզված է երեք զարդագոտիներով, լայնը կարմիր հիմնագույնով է՝ ոճավորված ծաղկանախշերով, իսկ նեղերը կապույտ հիմնագույնով են և «երեքնուկ» զարդանախշով ծածկված։ Լայնություն (սմ)՝  125 Երկարություն (սմ)՝  268 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մակու-Դարոյնք Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. 2 կես Հայտնաբերման ժամանակը՝  29.12.1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5750 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2629