Վկայական (Удостоверение) տրված Գ․Միրզոյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Վկայական Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Վկայականի վերևում կա «սովետական երկրի համար» մակագրությունը։ Այնուհետև պատկերված է ՍՍՀՄ գերբը, որի երկու կողմերից կարմիր գույնով նշված է ՍՍՀՄ (СССР), գերբի ներքևում նշվում է վկայական։ Վկայականը տրվել է քամանչահար Գուրգեն Լևոնի Միրզոյանին Կովկասի հերոսական պաշտպանության համար՝ համաձայն ՍՍՀՄ գերագույն սովետի 1944 թ. մայիսի 1-ի հրամանով, ըստ որի՝ նա պարգևատրվել է«Կովկասի պաշտպանության համար» մեդալով։ № 09354 վկայականը տրվել է ՍՍՀՄ գերագույն սովետի նախագահության կողմից 27 հուլիսի 1945 թ.։ Վկայականի ձախ անկյունում կնիքն է, կենտրոնում ՀՍՍՀ գերբը։ Կնիքի վր հայերեն և ռուսերեն տառերով նշված է Հայկական ՍՍՀ գերագույն սովետի նախագահություն։ Ստորագրել են՝ Հայկական ՍՍՀ գերագույն սովետի նախագահության ներկայացուցիչը և Հայկական ՍՍՀ գերագույն սովետի նախագահության քարտուղարը։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1945թ. Նվիրատու՝  Ժանետա Գուրգենի Միրզոյան Չափս՝  21*14 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6692/40 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-220