Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի վրա կանոնավոր շարքերով, մեկ ընդ մեջ, դասավորված են վեցանկյուն և ութանկյուն զարդահորինվածքներ։ Վեցանկյուն զարդահորինվածքները գեղազարդված են «խոյեղջյուր» նախշերով, իսկ ութանկյունները՝ երկրաչափական խառը պատկերներով՝ շեղանկյուններ, եռանկյուններ և այլն։ Երիզված է երեք զարդագոտիներով։ Ներքին գոտին հարդարված է իրար կցված շեղանկյունիների շղթայով, կենտրոնինը՝ իրար կցված աստղածաղիկներով, իսկ արտաքինը շեղանկյունիներով և եռանկյունիներով։ Լայնություն (սմ)՝  110 Երկարություն (սմ)՝  345 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սոդք-Գարդման Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  31.07.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6938/57 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3067