Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ շագանակագույն հիմնագույնի գորգադաշտը զարդարված է կարմիր գույնի զիգզագ ժապավեններից կազմված երկու ամբողջական և մեկ թերի շեղանկյուններով, որոնք իրենց մեջ ամփոփում են վարդակներ, երկրաչափական նախշեր և թագաձև պատկերներ, ինչպես նաև մանր խաչանախշեր, շեղանկյուններ։ Դաշտի ազատ մասերը լրացված են մանր շեղանկյուններով, կենդանիների պատկերներով։ Ունի երեք զարդագոտի։ Ներքին և արտաքին գոտիները զարդարված են «մեխակ» եզրանախշով, իսկ կենտրոնինը՝ ութանկյուններով։ Գորգադաշտի վրա առկա է գրություն «1905 ԱՄԻԱՄ»։ Լայնություն (սմ)՝  103 Երկարություն (սմ)՝  235 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1905թ. Հայտնաբերման ժամանակը՝  25.12.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7173 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3179