Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտը զբաղեցնում է վեցանկյունատիպ մուգ կապույտ գույնի զարդաշրջանակ, որի կենտրոնում պատկերված է շեղանկյունաձև ատամնավոր եզրերով մեդալիոն։ Շեղանկյան մեջ մուգ շագանակագույն հիմնագույնի վրա ընդգրկված է արծվագորգերին բնորոշ խաչահիմք վարդակ։ Գորգադաշտի անկյուններում մեկական վարդակներ են պատկերված։ Ունի երեք զարդագոտի։ Կենտրոնական լայն գոտու վրա ներկայացված են արմավենակերպ «Շահ Աբաս» մոտիվ անունով հայտնի բուսանախշերը։ Կարմիր եզրաշերտի վրա կա գրություն «1926»։ Լայնություն (սմ)՝  120 Երկարություն (սմ)՝  212 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1926թ. Հայտնաբերման ժամանակը՝  24.12.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3540 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1732