Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր գորգադաշտի վրա պատկերված են դեմ-դիմաց կանգնած երկու զույգ արջեր՝ հողագույն, շագանակագույն և գորշ հիմնագույներով: Արջերն ունեն բաց երախներ, կանգնած են ետևի ոտքերի վրա, թաթերը հենել են ուղղանկյունաձև հարթության վրա, որն իր ներսում ունի արտաքինից կեռերով հարդարված վեցանիստ շրջանակ. մեկը պարունակում է թռչնապատկերներ: Գորգադաշտի վրա և վերին եզրում կան վարդակներ և թվագրություն՝ հավանաբար՝ «1906» . ընթերցվում են 1,9,0 թվերը և «8» հիշեցնող նշան: Ունի երկու եզրագոտի. շագանակագույն և գազարագույն հիմնագույներով՝ հարդարված բուսածաղկանախշ շղթայով, լայնակի կողմում՝ ևս մեկը, միայն մեկում՝ նաև մի քանի եզրագծեր: Լայնություն (սմ)՝  140 Երկարություն (սմ)՝  257 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  23.10.1978թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  211 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-124