Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարմիր գորգադաշտի վրա պատկերված են դեմ-դիմաց կանգնած երկու զույգ արջեր՝ հողագույն, շագանակագույն և գորշ հիմնագույներով: Արջերն ունեն բաց երախներ, կանգնած են ետևի ոտքերի վրա, թաթերը հենել են ուղղանկյունաձև հարթության վրա, որն իր ներսում ունի արտաքինից կեռերով հարդարված վեցանիստ շրջանակ. մեկը պարունակում է թռչնապատկերներ: Գորգադաշտի վրա և վերին եզրում կան վարդակներ և թվագրություն՝ հավանաբար՝ «1906» . ընթերցվում են 1,9,0 թվերը և «8» հիշեցնող նշան: Ունի երկու եզրագոտի. շագանակագույն և գազարագույն հիմնագույներով՝ հարդարված բուսածաղկանախշ շղթայով, լայնակի կողմում՝ ևս մեկը, միայն մեկում՝ նաև մի քանի եզրագծեր:
Լայնություն (սմ)՝ 140Երկարություն (սմ)՝ 257Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՎանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 23.10.1978թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
211
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-124