Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Գորգի կենտրոնական քառանկյան դաշտը կարմիր է, որի վրա երկու մեդալիոններ են՝ մուգ կապույտ դաշտով: Դրանց կենտրոններում ոճավորված բուսական զարդաձևեր են, ներսում՝ աստղածաղիկներ: Կարմիր դաշտի կենտրոնում երկրաչափական պատկեր է, որի երկու զուգահեռ կողմերում չորս ոճավորված կապույտ զարդաձևեր են, ներսում աստղածաղիկներ: Ընդհանուր դաշտի վրա տարբեր չափսերի ծաղիկներ են: Գորգը ունի երեք եզրաշերտ շրջանակ: Առաջին և երրորդ եզրաշերտերի վրա Տ տառաձևն է, արանքներում՝ խաչեր: Երկրորդ եզրաշերտի վրա ատամնավոր զարդանախշեր են: Եզրաշերտերը հիմնական դաշտից անջատվում են սպիտակ շրջանակով: Գորգի մի անկյունում առկա է եզրային հյուսվածքի կորուտ: Հենքատեղերը տեղ-տեղ բացված են: Գորգը ունի խավի կորուստ: Հեղինակ՝  Անհայտ Վարպետ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  120 Երկարություն (սմ)՝  200 Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Զանգեզուր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-6152 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1515