Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Կապանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Գորգի կենտրոնական քառանկյան դաշտը կարմիր է, որի վրա երկու մեդալիոններ են՝ մուգ կապույտ դաշտով: Դրանց կենտրոններում ոճավորված բուսական զարդաձևեր են, ներսում՝ աստղածաղիկներ: Կարմիր դաշտի կենտրոնում երկրաչափական պատկեր է, որի երկու զուգահեռ կողմերում չորս ոճավորված կապույտ զարդաձևեր են, ներսում աստղածաղիկներ: Ընդհանուր դաշտի վրա տարբեր չափսերի ծաղիկներ են: Գորգը ունի երեք եզրաշերտ շրջանակ: Առաջին և երրորդ եզրաշերտերի վրա Տ տառաձևն է, արանքներում՝ խաչեր: Երկրորդ եզրաշերտի վրա ատամնավոր զարդանախշեր են: Եզրաշերտերը հիմնական դաշտից անջատվում են սպիտակ շրջանակով: Գորգի մի անկյունում առկա է եզրային հյուսվածքի կորուտ: Հենքատեղերը տեղ-տեղ բացված են: Գորգը ունի խավի կորուստ:
Հեղինակ՝ ԱնհայտՎարպետ՝ ԱնհայտԼայնություն (սմ)՝ 120Երկարություն (սմ)՝ 200Նյութը՝ ԲուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԶանգեզուրՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1950 թվականՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
Մ-6152
Բաժնեհաշվառանիշ՝
Ա-1515