Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Գորգը գտնվում է շատ վատ վիճակում, հետևամասից ողջ մակերեսով դարչնագույն կտորից կարկատան է արված: Նեղ քառանկյուն կարմիր դաշտի վրա չորս սանդուղքաձև մեդալիոններ է գործված, որոնց արանքում խոշոր խաչի պատկերներ են: Քառանկյան դաշտի մի կողմի անկյունում կենդանակերպ ֆիգուրներ են: Մեդալիոնների ներսուն նույնպես խաչեր են: Գորգը ունի երեք եզրաշերտ շրջանակ: Առաջին և երրորդ շրջանակների վրա ալիքաձև գնացող ճյուղերի վրա մանր ծաղիկներ են, երկրորդ սպիտակ ֆոնի վրա գույնզգույն թեք ատամնավոր զարդաձևեր են: Գորգի հենքատեղերը բաց են , տեղ-տեղ գորգի մեծ մակերեսներ են բացակայում: Խավ գոյություն չունի: Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  122 Երկարություն (սմ)՝  180 Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի 2-րդ կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-233 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-132