Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Կապանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Գորգը գտնվում է շատ վատ վիճակում, հետևամասից ողջ մակերեսով դարչնագույն կտորից կարկատան է արված: Նեղ քառանկյուն կարմիր դաշտի վրա չորս սանդուղքաձև մեդալիոններ է գործված, որոնց արանքում խոշոր խաչի պատկերներ են: Քառանկյան դաշտի մի կողմի անկյունում կենդանակերպ ֆիգուրներ են: Մեդալիոնների ներսուն նույնպես խաչեր են: Գորգը ունի երեք եզրաշերտ շրջանակ: Առաջին և երրորդ շրջանակների վրա ալիքաձև գնացող ճյուղերի վրա մանր ծաղիկներ են, երկրորդ սպիտակ ֆոնի վրա գույնզգույն թեք ատամնավոր զարդաձևեր են: Գորգի հենքատեղերը բաց են , տեղ-տեղ գորգի մեծ մակերեսներ են բացակայում: Խավ գոյություն չունի:
Հեղինակ՝ ԱնհայտԼայնություն (սմ)՝ 122Երկարություն (սմ)՝ 180Նյութը՝ ԲուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՍյունիքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարի 2-րդ կեսՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
Մ-233
Բաժնեհաշվառանիշ՝
Ա-132