«Գորանի»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Կինոժապավեն Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գունավոր կինոֆիլմը նկարահանվել է հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայում: Ֆիլմի ռեժիսորն է Հովիկ Հախվերդյանը, սցենարիստները՝ Զավեն Տագակչյան, Մարգարիտա Ռուխիկյան: Այն նվիրված է հայկական ազգագրական երգերին: Սկսվում է նշանավոր «Գորանի» երգով: Այնուհետև հայկական ժողովրդական արվեստի ու զբաղմունքների համադրությամբ հնչում են ժողովրդական աշխատանքային, սիրային, հարսանեկան, օրորոցային երգերը՝ Խ. Խաչատրյանի, Հ. Սարգսյանի, Հ. Համբարձումյանի, Գ. Թովմասյանի, Հ. Գրիգորյանի, Ն. Մուրադյանի, Ս. Գևորգյանի, Ս. Թովմասյանի և այլոց կատարմամբ: Նյութը՝  կինոժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3041/4 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-164