Գոտի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա հագցված են գմբեթաձև երկելուստ ճարմանդը և հիսուներեք զարդատախտակներ: Զարդատախտակները երկու տիպի են, մի մասը՝ լայն աղեղնաձև կտրվածքով դեպի ներս, մյուս մասը՝ դեպի դուրս, այնպես, որ հարակից զարդատախտակները հագնում են իրար և ստեղծում սեղմ շարք: Զարդատախտակների մի եզրն ունի ալիքաձև օղակավոր ձևավորում: Զարդանախշված է ոճավորված բուսանախշերով Նյութը՝  արծաթ, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շուշի Հայտնաբերման վայրը՝  Թբիլիսի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  380.8 Հայտնաբերման ժամանակը՝  1983թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4260/4 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-561