Դեկորատիվ կոմպոզիցիա

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/արձան. անդրի Բնօրինակի անվանում՝  «Զինվորի ընտանիք» Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  ա)Զինվորի դեկորատիվ արձանիկը սև, փայլուն մակերեսով է, ամրացված է կլորավուն ցածր պատվանդանի վրա: Զիվորը կանգնած է ուղիղ, աջ ոտքը քիչ առաջ, աջ ձեռքում բռնել է երկար տեգ, ձախում՝ երկարավուն կարմրազարդ վահան: Երկարավուն դեմքն ունի հանգիստ արտահայտություն: Նա լայն ճակատով է, լայն ու տափակ քթով, լայն շուրթերով, դուրս ցցված այտերով: Ականջներին ամրացված են երկար զարդեր, որոնք ավարտվում են ուսերի վրա: Զինվորը համարյա մերկ է, հագուստը սկսվում է ուսից, նեղ շերտով է, առջևի մասում կոնքի մոտ լայնանում է՝ ծածկելով ձախ ազդրը:Մազերը, ականջազարդերի վերջույթները և հագուստը մուգ կարմիր են: Տեգը պատրաստված է առանձին փայտից: Նյութը՝  փայտ Բարձրություն (սմ)՝  ա-64 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4790/7 ա Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-8