Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կանացի գոտի, բաղկացած է 10 զարդատախտակից, որոնցից 4-ը խաչաձև կոճակներ են, երկուսը՝ արծաթյա դրամ, իսկ 4-ը կազմում են ճարմանդը։ Ճարմանդի կենտրոնական տախտակները հիշեցնում են ոճավորված գորտապատկերներ, իսկ եզրայինները երկարավուն են և վերջանում են աստղաձև ելուստներով։ Բոլոր մասերը զարդանախշված են սևադով կատարված հարուստ բուսանախշերով։ Ճարմանդի կենտրոնական տախտակներից մեկին կցված է նաև ձվաձև հավելված։ Մեկ աստղաձև ելուստը բացակայում է։ Նյութը՝  արծաթ, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Քաշ (գր)՝  235.2 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1028/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-189