Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույն դաշտի վրա պատկերված են ուղղանկյունաձև սուր անկյուն զույգ ելուստներով երեք մեծ զարդաշրջանակներ: Վերջիններիս մեջ ամփոփված է կեռիկանախշ երկրաչափական ամբողջական հորինվածքներ, որոնք իրենց տեսքվ նման են «արծվագորգերի» հիմնական զարդահոինվածքներին: Դաշտի վրա միմյանց զուգահեռ պատկերված են ութանկյուն չորս ոչ մեծ շրջանակներ: Ունի երեք զարդագոտի: Կենտրոնական լայն գոտու սպիտակ հիմնագույնի վրա պատկերված են կեռազարդ և երկրաչափական պատկերներ: Ներքին գոտու դեղին հիմնագույնով անցնում է զիգզագ գծաժապավեն: Արտաքինը նախշազարդված է մանրիկ շեղանկյուններով: Ունի ծոպեր: Լայնություն (սմ)՝  148 Երկարություն (սմ)՝  288 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վասպուրական Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  24.12.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3563 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1754