Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բամբակյա ամուր, տարբեր գույնի շերտերով նախշազարդված ժապավենի վրա ամրացված են հինգ շերեփուկաձև, չորս վարդակաձև զարդակոճակներ և գոտու ճարմանդը: Բոլորն էլ կատարված են մանրանուրբ հյուսվածքների օգտագործմամբ: Վարդակաձև կոճակների մեջ օգտագործված են նաև խոշոր գնդիկներ: Ճարմանդի տախտակներից մեկին կցված է հավելված, որի վրայից մանրանուրբ հյուսվածքներով հարդարված շրջանակն ընկած է: Նյութը՝  արծաթ, բամբակ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դարի սկիզբ Քաշ (գր)՝  156.8 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2423/7 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-433