Բաղնիքի թաս

Թեմա՝  Մարմնի խնամքի և հարդարման միջոցներ Ենթաթեմա՝  Լվացման և բաղնիքի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կլոր, ցածր նստուկով, պատերը աստիճանաբար լայնացող: Դրվագման եղանակով վրան պատկերված են սյուներ, կամարներ, ծաղիկներ, եռաճյուղ տերևներ: Կենտրոնում դրվագված է բաղնիքի տեսարան՝ երեք կիսամերկ կանայք նստած են, աջ ու ձախ կողմերում մեծ սկահակներ են, որոնք դրված են ջրի ծորակների տակ: Նյութը՝  արծաթ Հայտնաբերման վայրը՝  Երևան Քաշ (գր)՝  279.9 Նվիրատու՝  Սոնյա Յաղուբյան Հայտնաբերման ժամանակը՝  2002թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8240 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-841