Բնանկար (    1977)

Բնանկար ( 1977)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Գյուղական աշնանային մի հատված: Կենտրոնում՝ երկու հաստաբուն, բարձր խաղողի որթ: Վերևում՝ ճյուղերով խնամքով կառուցած ցանցից, կախված են փարթամ ու հասած խաղողի ողկույզներ: Ծառերի տակ՝ երկու կտրած գերան: Կտավի ձախ կողմում երևում է գյուղական տան մի փոքրիկ հատված: Պատի անկյունում՝ ջրահեռացման խողովակ, տակը՝ փայտե տակառ: Տակառի կողքին՝բակից դեպի վեր բարձրացող քարե աստիճաններ: Վերևում՝ դեպի աջ, մեկ այլ տան մի փոքրիկ հատված: Հեռվում երևում է ցածր բլուրների լեռնաշղթա՝ վերևում թանձր մոխրակապույտ երկնքով: Հեղինակ՝  Հայկ Մուշեղի Զաքարյան (1925) Նյութը՝  Ստվարաթուղթ, կտավ,յուղաներկ Չափս՝  65*41.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-234/1