Աֆակտում(2) (2007)

Աֆակտում(2) (2007)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Առաջին հայացքից կետաբծեր հիշեցնող գունային վերացական հորինվածք: Ողջ կտավի մակերեսով՝ խիտ և ինտենսիվ կրկնվող գունային շրջագծեր՝ միանման տրամաչափով, սակայն տարբեր երանգներով: Այս աշխատանքում դիտարկվում է գունային ֆոն: Կտավի վերին հատվածը սև երանգով, ապա նեղ հորիզոնական հատվածով մոխրագույն, որին հետևում է մոխրամանուշակագույն ստորին հատվածը: Շրջագծերի համար կիրառված է կանաչ, մանուշակագույն, վարդագույն, տեղ-տեղ դեղին, կարմիր, ավելի հազվադեպ սև և նարնջագույն երանգներ: Հեղինակ՝  Աշոտ Աշոտ (1961) Նյութը՝  կտավ,ակրիլ Չափս՝  180*82 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-794/1բ