«Բիբլիոգրաֆիա» /1897-1937/

«Բիբլիոգրաֆիա» /1897-1937/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Բիբլիոգրաֆիա Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ կազմով, հեղինակի ընծայագրով գիրք է: Գիրքը բացվում է «Երկու խոսք»-ով: Հաջորդում է Ջրբաշյանի մեծածավալ հոդվածը: Ժողովածուն ընդգրկում է Չարենցի ստեղծագործական եւ կյանքի հետ կապված նյութեր՝ սկսած I բանաստեղծությունից մինչեւ 60-ամյակի տոնակատարության օրերին մամուլում հրատարակված հոդվածները, հիշողություններն ու ինֆորմացիոն հաղորդագրությունները: Չարենցի երկերը ներկայացվում են՝ երկերի առանձին հրատարակությունները, ստեղծագործությունները մամուլում եւ ժողովածուներում, գրական-քննադատական, հրապարակախոսական հոդվածներն ու նամակները, թարգմանությունները: Չարենցի կազմած ու խմբագրած գրքերը: Նրա մասին եղած գրականությունից դասավորված են առանձին գրքերը, ապա պարբերական մամուլում, ժողովածուներում եւ գրքերում տպագրված հոդվածները, հուշերն ու ասույթները, Չարենցին նվիրված բանաստեղծությունները, ինֆորմացիոն հաղորդագրությունները: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1868 520 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 6063