Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Բիբլիոգրաֆիա
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Սպիտակ կազմով, հեղինակի ընծայագրով գիրք է:
Գիրքը բացվում է «Երկու խոսք»-ով: Հաջորդում է Ջրբաշյանի մեծածավալ հոդվածը:
Ժողովածուն ընդգրկում է Չարենցի ստեղծագործական եւ կյանքի հետ կապված նյութեր՝ սկսած I բանաստեղծությունից մինչեւ 60-ամյակի տոնակատարության օրերին մամուլում հրատարակված հոդվածները, հիշողություններն ու ինֆորմացիոն հաղորդագրությունները:
Չարենցի երկերը ներկայացվում են՝ երկերի առանձին հրատարակությունները, ստեղծագործությունները մամուլում եւ ժողովածուներում, գրական-քննադատական, հրապարակախոսական հոդվածներն ու նամակները, թարգմանությունները: Չարենցի կազմած ու խմբագրած գրքերը: Նրա մասին եղած գրականությունից դասավորված են առանձին գրքերը, ապա պարբերական մամուլում, ժողովածուներում եւ գրքերում տպագրված հոդվածները, հուշերն ու ասույթները, Չարենցին նվիրված բանաստեղծությունները, ինֆորմացիոն հաղորդագրությունները:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1868 520
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖԳ ՀՖ 6063