Հանդես «Լիտերատուրնայա Արմենիա»-1Նատալյա Ստարոսելսկայա«Պրեկլիչկա պամյատի

Հանդես «Լիտերատուրնայա Արմենիա»-1Նատալյա Ստարոսելսկայա«Պրեկլիչկա պամյատի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ամսագրի գլխավոր խմբագիր` Հարություն Կարապետյան, պատ. քարտուղար` Լուիզա Կիրակոսյան: Կազմի առաջին էջին` «Էրեբունի-Երեվան» բարեկամության տոնը սպորտային-համերգայինն «Ծիծեռնակաբերդ» համալիրի մոտ: Լուսանկարը` Ա. Հալաջյանի: Հոդվածում անդրադարձել է ռուս մեծ բանաստեղծ Անդրեյ Տարկովսկուն, նրա ստեղծագործություններին, շփումներին, թարգմանություններին-հատկապես հայ պոեզիային: Նշելէ, որ Տ-ին թարգմանել է Ե.Չարենցի շատ բանաստեղծություններ, դիստիքոսներից մի քանիսը, «Հուշարձան»-ը որտեղ համաձուլվում, միանում են երկու պոետների բանաստեղծական աշխարհները: Տարկովսկին իր թարգմանություններում կարողացել է թափանցիկորեն փոխանցել Չարենցի տողերի մորմոքը,- գրում է հոդվածագիրը: «Ժամանակագրություն» /Խրոնիկա/ բաժնում Գ. Հախվերդյանը գրել է ռուս մեծ բանաստեղծուհի Աննա Ախմատովայի Պուշկին քաղաքում գործող թանգարանի մասին, որտեղ թանգարանի «Հայկական ֆոնդ»-ը ներկայացված է Դ. Վարուժանի, Վ. Տերյանի, Իսահակյանի, Ե. Չարենցի, Մ. Մարգարյանի ստեղծագործություններից բանաստեղծուհու թարգմանությունները: Ցուցադրվում է նաեվ 1936.29.09. «Լիտերատուրնիյ Լենինգրադ» թերթը, որտեղ առաջին անգամ տպ. է Աննա Ախմատովայի թարգմանությամբ Ե. Չարենցի «Մորս համար գազել»-ը: Առաջին էջի ձախ անկյունում` ներքեվում, ՉՏԹ կնիքն է: Էջ՝  112 Նյութը՝  լամինացված կազմ, թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1986, հունվար Չափս՝  25,5 x 16,5սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4043 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6227