Բարձի երես

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Անկողնային պարագաներ Տեսակ/ժանր՝  Բարձի երես Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև է՝ կարված բամբակյա կտորից: Երեք եզրերը կարված են, իսկ երկար կողմերից մեկը բաց թողնված, որի եզրագծով ամրացված է ալիքաձև եզրերով ժանյակ: Արտաքին երեսը անկյունագծով բաժանված է երկու հատվածի, որի վերին հատվածում հայատառ ասեղնագործված է «Վերգինե» ՝ շրջապատված ասեղնագործ բուսանախշերով: Մյուս հատվածը զարդարված է 13 զարդագոտիներով՝ հարդարված ծաղկանախշերով: Չորս զարդագոտիներով է հարդարված նաև աջ եզրահատվածը: Լայնություն (սմ)՝  49 Երկարություն (սմ)՝  61 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երզնկա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7432/10ա Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3367