Բարձի երես

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Բարձի երեսը բաց կանաչավուն է: Ասեղնագործությունն արված է կանաչ ատլասի վրա: Կենտրոնում կոր ճյուղ է, որը զարդարված է տարբեր չափերի սուր և կլոր պսակաթերթիկներ ունեցող բազմաթերթիկ, գույնզգույն ծաղիկներով, կարճ ճյուղերով և տերևներով: Մետաքսաթելը գործված է թեք հարթակարով: Մեջտեղում, ոսկեգույն մետաքսաթելով, կա ասեղնագործ գրություն՝ SOUVENER: Ասեղնագործել է Վեհինե Բուդաղյանը՝ նվիրատուի տատը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սիրիա, Դամասկոս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900-ական թթ. Նյութը՝  Բամբակ, մետաքս Չափս՝  50 x 50 սմ Նվիրատու՝  Սեդա Սամուելյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17142