Ծածկոց բարձի երեսի

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծածկոց Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծածկոց բարձի, սպիտակ բամբակյա քառանկյուն կտոր է, կենտրոնում, շեղանկյունու մեջ, կտրատովի ասեղնագործությամբ արված թագադիր տղամարդու պատկեր է: Շեղանկյանը հաջորդում է ատամնավոր եզրով հոծ շերտը, ապա ամբողջությամբ միանման թելքաշ զարդանախշով (Այնթապ) գործված ցանցկեն քառակուսին: Եզրաշերտի ծալքը երիզված է դարձյալ թելքաշ եզրագոտիով: Ասեղնագործել է Էսթեր Սամուելյանն իր օժիտի համար: Ծնվել է 1906 թ. Կեսարիայում, ամուսնացել ու ապրել է Դամասկոսում, ապա Բեյրութում: Հետագայում այն պահել է դուստրը՝ Սեդան, որն ամուսնացել ու ապրել է Կահիրեում: Նյութը՝  Բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սիրիա, Դամասկոս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920-25 թթ. Չափս՝  59 x 57 սմ Նվիրատու՝  Սեդա Սամուելյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17143