Բանաստեղծություններ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հ. Թումանյան. Բանաստեղծություններ, Մոսկվա, Տպարան Մկրտիչ Բարխուդարյանի, 1890, 1892 թթ, 98էջ եվ 161 էջ: 1890 եվ 1892 թթ. Մոսկվայում հրատարակված բանաստեղծությունների ժողովածուները /I եվ II/ համակազմ: Կազմը կոշտ, կարմիր մաշկալաթապատ, վրան բրոնզագույն տպ. տվյալներ եվ բուս. և երկր. դաջված զարդանախշեր, վերջին կազմերեսին զարդանախշերը առանց բրոնզի, պարզապես դաջված են: Ֆորզացները վառ կարմիր թղթից, վրան ոսկեգույն մանր բուսանախշեր: ՈՒնի կրկնակի ֆորզացներ բարակ գորշավուն թղթից, որոնց հաջորդում են 2 մի փոքր հաստ մաքուր թերթեր: 2-ի վրա էլ Հ. Թումանյանի ձեռքով մակագրություններ կան: Առաջինի ձեռագիրը 4 տող է. «Եղբայրական սիրոյ հետ օրիորդ Դարիա Գօլօշեանին նվիրում է հեղինակը, 93 փետրվ. 4»: Երկրորդ էջին 2 քառատող է, սկսվում է «... Ես ուզեցի ազատ երգել.» տողով, վերջում տարեթիվն է ու բանաստեղծի ստորագրությունը. «90.VII.5 ՅԹ.-»: Երկրորդ հատորը ունի առանձին տտղթ, վրան տպ. տվյալներ: Վերջում երկրորդ հատորի ցանկից հետո նկատված վրիպակների ցանկն է: Հեղինակ՝  Հովհաննես Թումանյան Նյութը՝  թուղթ ստվարաթուղթ մաշկալաթ /սեվ տուշ/ Էջ՝  98 էջ, 161 էջ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1890, 1892 Լայնություն (սմ)՝  12,8 Երկարություն (սմ)՝  17,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  437/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 270