Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Հ. Թումանյան. Բանաստեղծություններ, Մոսկվա, Տպարան Մկրտիչ Բարխուդարյանի, 1890, 1892 թթ, 98էջ եվ 161 էջ: 1890 եվ 1892 թթ. Մոսկվայում հրատարակված բանաստեղծությունների ժողովածուները /I եվ II/ համակազմ: Կազմը կոշտ, կարմիր մաշկալաթապատ, վրան բրոնզագույն տպ. տվյալներ եվ բուս. և երկր. դաջված զարդանախշեր, վերջին կազմերեսին զարդանախշերը առանց բրոնզի, պարզապես դաջված են: Ֆորզացները վառ կարմիր թղթից, վրան ոսկեգույն մանր բուսանախշեր: ՈՒնի կրկնակի ֆորզացներ բարակ գորշավուն թղթից, որոնց հաջորդում են 2 մի փոքր հաստ մաքուր թերթեր: 2-ի վրա էլ Հ. Թումանյանի ձեռքով մակագրություններ կան: Առաջինի ձեռագիրը 4 տող է. «Եղբայրական սիրոյ հետ օրիորդ Դարիա Գօլօշեանին նվիրում է հեղինակը, 93 փետրվ. 4»: Երկրորդ էջին 2 քառատող է, սկսվում է «... Ես ուզեցի ազատ երգել.» տողով, վերջում տարեթիվն է ու բանաստեղծի ստորագրությունը. «90.VII.5 ՅԹ.-»: Երկրորդ հատորը ունի առանձին տտղթ, վրան տպ. տվյալներ: Վերջում երկրորդ հատորի ցանկից հետո նկատված վրիպակների ցանկն է:
Հեղինակ՝ Հովհաննես ԹումանյանՆյութը՝ թուղթ ստվարաթուղթ մաշկալաթ /սեվ տուշ/Էջ՝ 98 էջ, 161 էջՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1890, 1892Լայնություն (սմ)՝ 12,8Երկարություն (սմ)՝ 17,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
437/2
Բաժնեհաշվառանիշ՝
ԳԱԲ 270