Բանաստեղծ - իդեալիստ Շիլլեր

Բանաստեղծ - իդեալիստ Շիլլեր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Բանաստեղծ - իդեալիստ Շիլլէր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Դօկ. Ս. Թառայեանց. Բանաստեղծ - իդեալիստ Շիլլէր (Schiller), հտ. II. Պատկերազարդ. Մահւան հարիւրամեակի առիթով. - Ս.- Պետերբուրգ, «Պուշկինեան արագատիպ» հայկական տպարան, 1903: Գիրքն ունի շքեղ ձևավորում: Կազմն ամուր ստվարաթղթից է: Կազմերեսները և կռնակը պատված են դարչնագույն, մատնեքավոր մակերեսով մաշկալաթով: Առաջին կազմերեսը դրվագազարդ է՝ սև գույնի ուղղանկուն շրջանակի կենտրոնում դրոշմված են կանաչ- վարդագույն տերևներով ու ծաղիկներով բուսանախշ, ձախ կողմում Շիլլերի ոսկեգույն պատկերը, իսկ վերևում՝ կանաչ-դարչնագույն երանգներով մուսա: Ներքևի աջ անկյունում ոսկեգույն տառերով դրոշմված են գրքի վերնագիրն ու հեղինակի անունը: Վերջին կազմերեսին նույնպես կան դրոշմվածքներ՝ կազմի գույնի: Կռնակի վերևի և ներքևի մասերում սև բուսանախշեր են դրոշմված, իսկ կենտրոնում ոսկեգույն տառերով վերնագիրը՝ «Շիլլէր»: Ֆորզացները բաց և մուգ ոսկեգույն բուսանախշերով ստվար թղթից են: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքի էջերին կան սև-սպիտակ նկարներ, պատկերներ: Կռնակը և կազմի անկյունները թեթևակի մաշված են: Հեղինակ՝  Թառայան Ս. Էջ՝  225-448 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, մաշկալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903 Լայնություն (սմ)՝  16,5 Երկարություն (սմ)՝  25 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/611-2