Բաժակակալ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Թեյի պարագաներ Տեսակ/ժանր՝  Բաժակակալ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատրաստված է հրանոթի պարկուճից, ունի չորս ձևավոր ոտք, ուղիղ բարձրացող իրան, շուրթը ձևավոր կտրվածքներով, շրթեզրը և ոտքերը հարդարված են շրջանաձև հանույթներով: Կանթը նույնպես պատրաստված է պարկուճներից: Իրանը փորագրազարդված է բուսական նախշերով, հարդարված է ուղղանկյունաձև և եռանկյունաձև հանույթներով: Իրանի տարբեր հատվածներում ունի թվագիր և ռուսատառ «1914-15-16», «СМ», «Турция», «П-2Й-О В» «ЭРЗЕРУМ» փորագրություններ: Տրամագիծ (սմ)՝  8 Բարձրություն (սմ)՝  7.3 Նյութը՝  պղինձ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  344 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-104