Թեմա՝
Կարասի
Ենթաթեմա՝
Թեյի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Բաժակակալ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատրաստված է հրանոթի պարկուճից, ունի չորս ձևավոր ոտք, ուղիղ բարձրացող իրան, շուրթը ձևավոր կտրվածքներով, շրթեզրը և ոտքերը հարդարված են շրջանաձև հանույթներով: Կանթը նույնպես պատրաստված է պարկուճներից: Իրանը փորագրազարդված է բուսական նախշերով, հարդարված է ուղղանկյունաձև և եռանկյունաձև հանույթներով: Իրանի տարբեր հատվածներում ունի թվագիր և ռուսատառ «1914-15-16», «СМ», «Турция», «П-2Й-О В» «ЭРЗЕРУМ» փորագրություններ:
Տրամագիծ (սմ)՝ 8Բարձրություն (սմ)՝ 7.3Նյութը՝ պղինձՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
344
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԿ-3-104