Արևելյան նվագարանների արհեստանոց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է արևելյան նվագարանների արհեստանոց: Առաջին պլանում աջից նստած է երիտասարդ ենթավարպետը, որը ուրագով թառի ‹‹չանաղն›› է տաշում: Ձախից նստած է արդեն հասուն վարպետը՝ ձեռքին երկար ձող բռնած: Պարզ երևում է արհեստանոցի ներսը, փայտաշեն թախտեր են, ներքևում թափված են փայտեր, մեխեր, ուրագ, վարպետի ու ենթավարպետի կոշիկները, իսկ վերևում կախված են նրանց պատրաստած կամ կիսապատրաստած նվագարանները ՝ թառեր, փոքրիկ սազ-չունգուրներ /սադափանախշ կոթերով/, նաղարա, դափեր ու քյամանչայի գլուխներ: Երկրորդ հարկում նկատելի է մի լուսամուտ: Հեղինակ՝  Երմակով Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  17.1 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ. սկիզբ Բարձրություն (սմ)՝  22,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2014/18 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-20