Գոտի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա ամրացված են ռուսական «20»-կոպեկանոց 1864-1916թթ. 32 մետաղադրամներ և երկմաս ճարմանդը: Ճարմանդի մասերից մեկին կից կա ալիքաձև եզրերով շրջանաձև հավելված, որի շրջագիծը և զարդատախտակների եզրագծերը հատիկանախշ են: Ճարմանդի մակերեսը զարդանախշված է ծաղկաձև, տերևաձև և երկրաչափական զարդանախշերով: Նյութը՝  արծաթ, ոչ թ.մ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Քաշ (գր)՝  328.3 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  689/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-95