Ատրճանակ

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Հրազեն Տեսակ/ժանր՝  Ատրճանակ Բնօրինակի անվանում՝  Ատրճանակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ատրճանակը կազմված է փողից, փողատուփից, նշանոցային համալիրից, ձգանային համալիրից, պահունակից և բռնակից: Փողը կազմված է նշանահատիկից, իսկ փողատուփին կից հատվածում՝ վերևից WAFFENFABRIK MAUSER OBERNDORF A/N գրությունն է, իսկ կողքից գործարանային համարն է՝ 355/7, նույն ՝ 355/7 համարը կա նաև բռնակի հետևի մասում, իսկ ձգանային համալիրի վրա ինչպես նաև պահունակի մեջ գրված է 5/7: Բռնակից վերև՝ ատրճանակի մի կողմում գրված է WAFFENFABRIK MAUSER OBERNDORE A NECKAP: Կոթը մետաղյա է, որի երկու կողմերից պտուտակով փայտ է ամրացված : Բռնակի տակի հատվածում օղակ կա: Փողի տակ կա երեք դրոշմ հիշեցնող չինական հիերոգլիֆներ, որոնց տակ 8 թվանշանն է: Երկարություն (սմ)՝  Փողի երկ. `14 սմ, ընդհանուր երկ. `31,2 սմ Նյութը՝  պողպատ, փայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գերմանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  1250 Նվիրատու՝  Հովհաննես Բալոյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8424/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-855