Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա հագցված են 26 երկարավուն , 2 խաչաձև զույգ արծվագլխի պատկերով զարդատախտակներ, 29 գմբեթաձև զարդակոճակներ և թամբաձև ճարմանդը: Կաշվե ժապավենի ծայրին կա մեկ միացնող թիթեղ, որի հակառակ երեսին պատկերված է թռչուն՝ ծառի ճյուղի վրա: Զարդանախշված է բուսանախշերով: Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX- րդ դար Քաշ (գր)՝  485.5 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  665/12 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-87