«Ավանգարդ»61 /9214/., «Եղիշե Չարենցը եւ ռուս գրականությունը»., էջ` 4-րդ

«Ավանգարդ»61 /9214/., «Եղիշե Չարենցը եւ ռուս գրականությունը»., էջ` 4-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ս.Աթաբեկյանը նշում է, որ գրականագետ եւ քննադատ Գ. Անանյանի հրատարակած «Եղիշե Չարենցը եւ ռուս գրականությունը» մենագրությունը հաստատում է` գիտական-ստեղծագործական ընդգծված կարողությունների տեր գիտնականը նյութի խորիմացությամբ է իրականացրել իր նպատակը: Մենագրության երեք գլուխները կրում են.«Երկու աշխարհի սահմանագծում», «Սոցիալիստական ռեալիզմի ակունքների մոտ», «Կենսական ավանդներ» խորագրերը: Առաջին գլխում քննելով բանաստեղծի «սիմվոլիստական» շրջանի գործերը, Գ. Անանյանը նշում է հայ եւ ռուս ուսուցիչների գրական փաստերը, շեշտում է նաեւ սիմվոլիզմի հանդեպ ունեցած «թուլությունները», որը պոեզիան բերել է բարձր հղկվածության: Ռուս գրականության այդ ուղղության ներկայցուցիչներ հոգեկան զգալի սնունդ են տվել պատանի բանաստեղծին. «Չարենցը դարձավ սիմվոլիզմի Տարերային հետնորդ»: Մայակովսկի-Չարենց գրական առնչությունը քննում է երկու փուլով: Անանյանը շեշտելով Մայակովսկու ազդեցությունը 20-ական թթ. սկզբի գրական հոսանքների շրջանում, իրավացիորեն ժխտում է նման կարգի ազդեցությունը հեղափոխության շրջանում: Գ. Անանյաննն ընդգծում է, որ մեծ բանաստեղծները մեխանիկական ազդեցություններ չեն կրում, նրանք մշակում են ներաշխարհիկ եղբայրություն: Իսկ նորագույն մեծերը հենվելով գրական ավանդների վրա, ինքնուս մեծացնում են համամարդկային մտքի սահմանները,- ավարտում է իր խոսքը հոդվածագիրը: Առաջին էջի վերին զրի մոտ ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2145 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6335