«Ավանգարդ»61 /9214/., «Եղիշե Չարենցը եւ ռուս գրակա...
«Ավանգարդ»61 /9214/., «Եղիշե Չարենցը եւ ռուս գրականությունը»., էջ` 4-րդ
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Ս.Աթաբեկյանը նշում է, որ
գրականագետ եւ քննադատ Գ. Անանյանի հրատարակած «Եղիշե Չարենցը եւ ռուս գրականությունը» մենագրությունը հաստատում է`
գիտական-ստեղծագործական
ընդգծված կարողությունների տեր գիտնականը նյութի խորիմացությամբ է իրականացրել իր նպատակը: Մենագրության երեք գլուխները կրում են.«Երկու աշխարհի սահմանագծում»,
«Սոցիալիստական ռեալիզմի ակունքների մոտ», «Կենսական ավանդներ» խորագրերը: Առաջին գլխում քննելով բանաստեղծի
«սիմվոլիստական» շրջանի
գործերը, Գ. Անանյանը նշում է հայ եւ ռուս ուսուցիչների գրական
փաստերը, շեշտում է նաեւ սիմվոլիզմի հանդեպ ունեցած
«թուլությունները», որը պոեզիան բերել է բարձր հղկվածության:
Ռուս գրականության այդ ուղղության ներկայցուցիչներ
հոգեկան զգալի սնունդ են տվել պատանի բանաստեղծին.
«Չարենցը դարձավ սիմվոլիզմի Տարերային հետնորդ»:
Մայակովսկի-Չարենց գրական առնչությունը քննում է երկու
փուլով: Անանյանը շեշտելով Մայակովսկու ազդեցությունը
20-ական թթ. սկզբի գրական հոսանքների շրջանում, իրավացիորեն ժխտում է նման կարգի ազդեցությունը
հեղափոխության շրջանում:
Գ. Անանյաննն ընդգծում է, որ մեծ բանաստեղծները մեխանիկական ազդեցություններ չեն կրում, նրանք մշակում են ներաշխարհիկ եղբայրություն: Իսկ նորագույն մեծերը հենվելով գրական ավանդների վրա, ինքնուս մեծացնում են համամարդկային մտքի սահմանները,- ավարտում է իր խոսքը հոդվածագիրը:
Առաջին էջի վերին զրի մոտ ՉՏԹ կնիքն է:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2145
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6335