«Ավանգարդ»-68 /10292/., «Դանթեական առասպել» պոեմի  «ինչուն»-ն., «Հուշապատում»

«Ավանգարդ»-68 /10292/., «Դանթեական առասպել» պոեմի «ինչուն»-ն., «Հուշապատում»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածագիրը պատասխանում է «Դանթեական առասպել» պոեմի «ինչու-ներով» հարցադրումներին: «Սովետական գրականության պատմություն» առաջին հատորում պատանի Չարենցը «մեղադրում է», որ պատերազմի բնույթը չի հասկացել, ուստի եւ պոեմում չի տվել հարցի պատասխանը: Իրոք Չարենցը չէր էլ կարող պատասխանել իր իսկ առաջադրած հարցին, քանզի 14-15 թթ. երիտթուրքերի հայաջնջման պլանները հայտնի չէին քաղաքակիրթ մարդկությանն ու առավել եւս հայերին: Պոեմում Չարենցը նկարագրում է հայ իրականության դանթեական դժոխքը, պոեմը հզոր խոսք է չարի, պատերազմների դեմ: Մարդը, երկար դիմադրչությունից հետո փոխվում է, դառնում դաժան ու չար: «Դանթեական առասպել» պոեմն ավարտվում է մարդու մարդ մնալու, նրա հոգեկան աշխարհի բարի ու դրական տարողությունը պահպանելու, պահելու, մարդկային հասարակության հարատեւու մի տեսարանով. «ՈՒ պետք է քայլել ու քայլել համառ` Ապրելու հսկա տենչը բեռ արած...» ավարտում է իր խոսքը Մ.Սանթոյանը: Ի. Ղանալանյան հուշապատումները «Խմբապետ Շավարշ»-ի գրության շառավիղներից մեկին է վերաբերում, «ասպետական»-ի ստեղծման պատմության հատվածի մասին է եւ Ավ. Իսահակյանի ամենասիրած բանաստեղծությանն է վերաբերում «Ես իմ անուշ Հայաստանի...» Հեղինակ՝  Հ. Ղանալանյան Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1987 Չափս՝  60 x 42 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4314 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6568